Մոտ մեկ ամիս առաջ «Արտիսիմ» ՀԿ-ն reArmenia համագործակցության հարթակում մեկնարկել էր «Ձիաբուժություն երեխաների համար» դրամահավաքի նախագիծը՝ նպատակ հետապնդելով թերապիան հասանելի դարձնել 60 հաշմանդամություն ունեցող և առնվազն 30 բնականոն զարգացում ունեցող երեխայի։ Այժմ ՀԿ-ն հնարավորություն ունի սպասարկելու ընդամենը 24 հաշմանդամություն ունեցող երեխայի։
Այսօր ուզում ենք տեղեկացնել, որ հաջողությամբ ավարտում ենք դրամահավաքի նախագիծը։ Չնայած վերջին շրջանում հանրապետությունում ստեղծված բարդ իրավիճակին, հանրությունն անտարբեր չմնաց ու ականջալուր եղավ խնդրին, օգնեց ու սատար կանգնեց մեր ծրագրի իրականացմանը։
Էմոցիաներն աննկարագրելի են․ ուրախ ենք, որ կարողացել ենք մարդկանց ճիշտ ներկայացնել թերապիայի էությունը՝ որքանով է այն նպաստում առողջության բարելավմանը և հասարակության մեջ երեխաների ինտեգրմանը, իսկ մարդիկ իրենց հերթին հանգանակել են միջոցներ՝ այն շարունակելու ու երեխաների բուժման վերականգնողական գործընթացը շարունակական դարձնելու համար։
Եվս մեկ անգամ նշենք, որ ձիաբուժությունը վերջին տասնամյակում ճանաչվել է ամենաարդյունավետ վերականգնողական բուժման օժանդակ մեթոդը՝ թե՛ մտավոր, թե՛ հենաշարժողական համակարգի տարբեր խնդիրների դեպքում:
Շնորհակալ ենք reArmenia հարթակին՝ դրամահավաքի կազմակեպման հնարավորություն տրամադրելու, աջակցելու, խորհրդատվություններ ու ուղղություններ ցույց տալու, մեր աջակիցներին ու հովանավորներին, կամավորներին հանգանակած ամեն դրամի համար․ վստահ եղեք՝ գումարը կօժանդակի երեխաների վերականգնողական բուժմանը և հասարակության մեջ ինտեգրմանը։
Շնորհակալ ենք միավորվելու ու անսահման սիրո ու հոգատարության կարիք ունեցող երեխաների մանկությունը լուսավորելու համար Ի գործ։
Կից՝ հղումը` https://bitly.ws/SThr