Փետրվարի 16-ին «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում «Արվեստը դռներ է բացում» ինտեգրման ծրագրի շրջանակում կայացավ հերթական «Արվեստանոց»-ը, որն այս անգամ առանձնահատուկ էր իր համովությամբ։
«Համով Արվեստանոց» խորագիրը կրող միջոցառման ընթացքում մասնակից երեխաները կենտրոնի կամավորների և սաների հետ միասին պատկերազարդեցին և համտեսեցին համեղ թխվացքաբլիթներ։
.