Շրջագայություն դեպի Ստամբուլ

«Լապտերներ» նախագծի անցած տարիների ստեղծագործական ընթացքը երեխաների ապագայի հիմքն է դառնում։ Գիտակցելով, որ դեռ մեծ ճանապարհ ունեն անցնելու, սովորելու, կրրթվելու և զարգանալու իրենց ընտրած մասնագիտության մեջ, հենց իրենք են նախաձեռնողը համատեղ աշխատանքի այլ փոքրիկների հետ, ովքեր կարիք ունեն հմտանալու ընտրած արվեստի ուղղությունում։ Այդ իսկ պատճառով 2018 թվականի համար «Լապտերներ»-ն ընտրեցին

«Լապտերներ»-ն իբրև վարպետներ

«Լապտերներ» նախագծի 4 նկարիչ  Հասմիկը, Մարին, Նարեկն ու Մհերը 2017 թվականի իրենց աշնանային արձակուրդը սկսեցին կարևոր առաքելությամբ՝  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի 3-5 տարեկան սաների համար անակնկալ պատրաստել: «Ոսկեփորիկ»-ի մի պատի վրա նրանք պատկերեցին իրենց երևակայության մեջ ստեղծված աշխարհը, ուր ապրում է ջերմ արևը, անսահման սերը,

«Կիլիկիա»

2017 թվականի ամռանը «Լապտերներ»-ի հերթական «Արվեստանոց»-տեղի ունեցավ Սևանում, լեգենդար «Կիլիկիա» առագաստանավի վրա լեգենդար նավապետ Կարեն Բալայանի հետ։ «Լապտերներ»-ը կլանված լսեցին նավապետի պատմությունը նավի կառուցման, նրա միջնադարյան եղանակով պատրաստման, ջուրն իջեցնելու և երկարատև՝ 3-ամյա նավարկության մասին, ինչպես նաև դրա բոլոր մասերի և  ֆունկցիաների մասին։ Փոքրիկ հանգստի ընթացքում Կարեն Բալայանը սովորեցրեց երեխաներին,

«Էդ դու՛ ես»

2016 թվականին «100 լապտերիկները» դառնում է անկախ նախագիծ և կոչվում «Լապտերներ»: 2016-ին այն նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին: 25 տարին մեկ սերունդ է: Անկախության այդ քառորդ դարյա ժամանակահատվածում Հայաստանում և Արցախում մեծացել է անկախության առաջին սերունդը, որն անկախ հայրենիքից զատ այլ հայրենիք չի ճանաչում: «Լապտերներ» նախագծի նպատակն է

Ֆլեշ Մոբ. «Անկախության սերունդ, ազատ մանկություն»

2016 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան ընդառաջ, «Լապտերներ»-ը Հյուսիսային պողոտայում ֆլեշ մոբ էին կազմակերպել: Պատահական անցորդների, երևանցիների և արտերկրից ժամանած հյուրերի ջերմ ընկերակցությամբ նկարիչ և երաժիշտ «Լապտերներ»-ն իրենց արվեստի միջոցով ձոնում էին մեր հնամենի հայրենիքի երիտասարդ անկախությունը՝ երաժշտության և իր հնչյունների ներքո ծնված և մանկական անկեղծ հույզերով լի

Ցուցահանդես. «Անկախության սերունդ, ազատ մանկություն»

2016 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահը ողողված էր «Լապտերներ»-ի լույսով ու ջերմությամբ: Կայացավ «Լապտերներ» նախագծի Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ, ազատ մանկություն» խորագրով առաջին միջոցառումը՝ ցուցահանդեսը: Թվով 8 լապտերներ՝ նկարիչներ Հասմիկը, Արսենը, Մարին, Նանեն, Լուսինեն, Նարեկը, Անահիտն ու Մհերը ներկայացան իրենց ուրույն, ազնիվ ու անաղարտ արվեստով: Լեփ-լեցուն

Հանդիպում կոմպոզիտոր Արեգ Լուսինյանի հետ

2016 թվականի Հուլիսի 8-ին «Լապտերներ»-ը հյուրընկալվել էին կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաեստրո Արեգ Լուսինյանի տանը: Լուսավոր ու ջերմ, հագեցած կյանքի ընթացքում ստեղծած հարուստ ստեղծագործական ժառանգությամբ՝ փոքրիկ թանգարան հիշեցնող տանը «Լապտերներ»-ը ուշադրությամբ լսեցին Մաեստրոյին, ով պատմեց իր կյանքի հետաքրքիր ու նշանակալից դրվագների մասին, խոսեց իր՝ որպես կոմպոզիտորի կայացման ճանապարհի կարևոր

Հանդիպում «Մասունք»-ի հետ

Շարունակելով 2016-ի արվեստանոցները, հունիսի 19-ին «Լապտերներ»-ը կրկին հրավիրել էին բոլոր երեխաներին իրենց հետ մասնակցելու նախագծի հերթական հանդիպմանը, որը վարել էին «Մասունք» ազգագրական երգի-պարի խմբի անդամները։ Այս անգամ բոլորին հյուրընկալել էր Ժողովրդական արվեստի թանգարանը, որտեղ ձեռագործ գորգերով ու կարպետներով շրջապատված մտերմիկ միջավայրում «Մասունք»-ը ներկայացրեց մոտեցող ամենասիրված տոներից մեկի՝ Վարդավառի ավանդական երգն