Արվեստը դռներ է բացում 2019. արվեստանոց 1

Արդեն մեկ ամիս է, ինչ «Արվեստը դռներ է բացում» ինտեգրման ծրագիրն իր բարի ընթացքի մեջ է: Հետամուտ լինելով դեռ 2018-ին մեկնարկած այս ծրագրի նպատակներին և արդյունքներին և շարունակելով արդեն բարի ավանդույթ դարձած «Արվեստանոց»-ները, ձմռան վերջին օրը «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի շահառու ԿԱՊԿՈՒ և կամավոր բալիկները, ինչպես նաև այլ կրթական հաստատությունների