«Անընդհատ սեր»

«Արտիսիմո» մշակութային ՀԿ-ի և ԱՄՆ «Խաղաղության կորպուս»-ի համատեղ աշխատանքի և Մարտունու համայնքապետարանի և անհատ բարերաների աջակցության շնորհիվ ծնվեց «Անընդհատ սեր» ծրագիրը, որի շրջանակներում փետրվարի 4-ին Մարտունի քաղաքում իր դռները բացեց վերականգնողական կենտրոն, որտեղ 3 ամսվա ընթացքում տարատեսակ թերապիաներ են անցնելու Մարտունու տարածաշրջանի 56 ԿԱՊԿՈՒ երեխա: Տարածաշրջանի առաջին վերականգնողական կենտրոնն ապահովված