«Լապտերներ»-ն իբրև վարպետներ

«Լապտերներ» նախագծի 4 նկարիչ  Հասմիկը, Մարին, Նարեկն ու Մհերը 2017 թվականի իրենց աշնանային արձակուրդը սկսեցին կարևոր առաքելությամբ՝  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի 3-5 տարեկան սաների համար անակնկալ պատրաստել: «Ոսկեփորիկ»-ի մի պատի վրա նրանք պատկերեցին իրենց երևակայության մեջ ստեղծված աշխարհը, ուր ապրում է ջերմ արևը, անսահման սերը,

«Ոսկեփորիկ»-ի բացումը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնն իր դռները բացել է 2017 թվականի հոկտեմբերի 5-ին: Կենտրոնն իրականացնում է իր հեղինակային կրթական ծրագիրը, որն ուղղված է տարիքային տարբեր խմբերի երեխաների ընդհանուր գեղագիտական դաստիարակությանը և ներառում է երաժշտության, կերպարվեստի, թատերական, լրագրողության, կինոյի, ազգագրության, առողջ ապրելակերպի և բնապահպանության ընդհանրական դասեր և հանդիպումներ։

«Կիլիկիա»

2017 թվականի ամռանը «Լապտերներ»-ի հերթական «Արվեստանոց»-տեղի ունեցավ Սևանում, լեգենդար «Կիլիկիա» առագաստանավի վրա լեգենդար նավապետ Կարեն Բալայանի հետ։ «Լապտերներ»-ը կլանված լսեցին նավապետի պատմությունը նավի կառուցման, նրա միջնադարյան եղանակով պատրաստման, ջուրն իջեցնելու և երկարատև՝ 3-ամյա նավարկության մասին, ինչպես նաև դրա բոլոր մասերի և  ֆունկցիաների մասին։ Փոքրիկ հանգստի ընթացքում Կարեն Բալայանը սովորեցրեց երեխաներին,