«Էդ դու՛ ես»

2016 թվականին «100 լապտերիկները» դառնում է անկախ նախագիծ և կոչվում «Լապտերներ»: 2016-ին այն նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին: 25 տարին մեկ սերունդ է: Անկախության այդ քառորդ դարյա ժամանակահատվածում Հայաստանում և Արցախում մեծացել է անկախության առաջին սերունդը, որն անկախ հայրենիքից զատ այլ հայրենիք չի ճանաչում: «Լապտերներ» նախագծի նպատակն է

Ֆլեշ Մոբ. «Անկախության սերունդ, ազատ մանկություն»

2016 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան ընդառաջ, «Լապտերներ»-ը Հյուսիսային պողոտայում ֆլեշ մոբ էին կազմակերպել: Պատահական անցորդների, երևանցիների և արտերկրից ժամանած հյուրերի ջերմ ընկերակցությամբ նկարիչ և երաժիշտ «Լապտերներ»-ն իրենց արվեստի միջոցով ձոնում էին մեր հնամենի հայրենիքի երիտասարդ անկախությունը՝ երաժշտության և իր հնչյունների ներքո ծնված և մանկական անկեղծ հույզերով լի

Ցուցահանդես. «Անկախության սերունդ, ազատ մանկություն»

2016 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահը ողողված էր «Լապտերներ»-ի լույսով ու ջերմությամբ: Կայացավ «Լապտերներ» նախագծի Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ, ազատ մանկություն» խորագրով առաջին միջոցառումը՝ ցուցահանդեսը: Թվով 8 լապտերներ՝ նկարիչներ Հասմիկը, Արսենը, Մարին, Նանեն, Լուսինեն, Նարեկը, Անահիտն ու Մհերը ներկայացան իրենց ուրույն, ազնիվ ու անաղարտ արվեստով: Լեփ-լեցուն

Հանդիպում կոմպոզիտոր Արեգ Լուսինյանի հետ

2016 թվականի Հուլիսի 8-ին «Լապտերներ»-ը հյուրընկալվել էին կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաեստրո Արեգ Լուսինյանի տանը: Լուսավոր ու ջերմ, հագեցած կյանքի ընթացքում ստեղծած հարուստ ստեղծագործական ժառանգությամբ՝ փոքրիկ թանգարան հիշեցնող տանը «Լապտերներ»-ը ուշադրությամբ լսեցին Մաեստրոյին, ով պատմեց իր կյանքի հետաքրքիր ու նշանակալից դրվագների մասին, խոսեց իր՝ որպես կոմպոզիտորի կայացման ճանապարհի կարևոր

Հանդիպում «Մասունք»-ի հետ

Շարունակելով 2016-ի արվեստանոցները, հունիսի 19-ին «Լապտերներ»-ը կրկին հրավիրել էին բոլոր երեխաներին իրենց հետ մասնակցելու նախագծի հերթական հանդիպմանը, որը վարել էին «Մասունք» ազգագրական երգի-պարի խմբի անդամները։ Այս անգամ բոլորին հյուրընկալել էր Ժողովրդական արվեստի թանգարանը, որտեղ ձեռագործ գորգերով ու կարպետներով շրջապատված մտերմիկ միջավայրում «Մասունք»-ը ներկայացրեց մոտեցող ամենասիրված տոներից մեկի՝ Վարդավառի ավանդական երգն