Տաթև Կարապետյանը ծնվել է 2020 թ-ի հունիսի 4-ին, Վայոց Ձոր մարզի Վայք քաղաքում։ Տաթևը ընտանիքի առաջին երեխան է։ 2 տարեկանում ծնողները երեխայի մոտ նկատել են խոսքի հապաղում։ 2.5 տարեկանում երեխան սկսել է հաճախել «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն։
 
Ինչպես նշում է Տաթևի մայրիկը` հաճախելուց հետո ամեն օր հսկայական արդյունք էր նկատվում։
«Ես վստահ կարող եմ ասել, որ հաղթահարել ենք այդ դժվարությունը։ Շնորհակալ ենք կենտրոնի թիմին իրենց աշխատանքի համար, և առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր շատ սիրելի ընկեր Նարինեին»։
 
Ուրախ ենք ականատես լինելու Տաթևի գրանցած առաջընթացին՝ դառնալով այդ ընթացքի մի մասնիկը։