Վարդանյան Սաշան ծնվել է 2009 թվականի դեկտեմբերի 14-ին Սյունիքի մարզի Շաղատ գյուղում։ Դժվար ծննդաբերության արդյունքում երեխայի մոտ նկատել են առողջական խնդիրներ։ Ընտանիքը 2.5 տարեկան Սաշայի մոտ նկատել է խոսքի զարգացման հապաղում։ Ըստ մայրիկի՝ երեխան անգամ դժվարությամբ է կարողացել արտաբերել «պապա, մամա» բառերը։
 
2.5 տարեկանում քնած ժամանակ առաջին անգամ երեխան ունեցել է ցնցում։ 6 տարեկան հասակում երեխան ունեցել է երկարատև ցնցում, ինչի արդյունքում ծանր վիճակում նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հետազոտությունների արդյունքում հաստատվել է էպիլեպսիա հիվանդությունը։
 
2021 թ․-ից Սաշան հաճախում է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն։ Լոգոպեդի հետ աշխատանքի շնորհիվ Սաշան իր կարողություների սահմաններում հաղորդակցվում և շփվում է հասակակիցների հետ, սիրով ներգրավվում է տարբեր խմբային աշխատանքների մեջ և բավական մեծ առաջընթաց ունի։ Այս ամենը թիմային աշխատանքի արդյունք է։