Մարտի 21-ին Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում տեղի ունեցավ սեմինար, որը վարում էր «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի լոգոպեդ` Մերի Ղազարյանը: Սեմինարը վերաբերում էր լոգոպեդական մի շարք հարցերի՝ ո՞վ է լոգոպեդը, ի՞նչ գործառույթներ ունի և ի՞նչ կապ կա լոգոպեդիայի և զգայական ինտեգրման միջև:
Սեմինարին մասնակցում էին «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի շահառու երեխաների ծնողները և կենտրոնի մասնագետները:
 
«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը մեծ նշանակություն է տալիս ծնողի ներգրավվածությանը երեխայի վերականգնողական, թերապևտիկ ընթացքին:
 
Սեմինարը անցավ հագեցած, այն ուներ նաև գործնական հատված:
Մասնակիցները բաժանվեցին չորս խմբի, յուրաքանչյուր խմբին տրվեց մեկ դեպք։ Նպատակն էր քննարկման ընթացքում դուրս բերել խնդիրները և լուծումները:
 
Յուրաքանչյուր ծնող` ունենալով իր երեխայի աշխատանքում մեծ փորձ, հնարավորություն ունեցավ ավելի խորը ծանոթանալու տեսական մասին, ինչպես նաև այդ ամենը կիրառելու սեմինարի գործնական հատվածում:
 
Ամփոփելով արդյունքները՝ կարող ենք ասել, որ յուրաքանչյուր խումբ փայլուն կատարեց աշխատանքը` ամրապնդելով ձեռք բերած գիտելիքները: