Մոնթե Շահբազյանը ծնվել է 2016 թ․-ի դեկտեմբերի 6-ին, Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում։ Մոնթեն ընտանիքում երրորդ բալիկն է։ Մեկ ու կես տարեկանում երեխան ոտքի կոտրվածք է ստացել։ Ճիշտ է՝ հաղթահարել է այդ դժվարությունը և նորից քայլել, սակայն այդ ընթացքում խոսքն ավելի պասիվացել է։
 
2021թ-ին Եղեգնաձորում բացվեց «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասնաճյուղը։ Թիմային դիտարկում իրականացնելուց հետո` երեք ու կես տարեկան Մոնթեն սկսեց հաճախել կենտրոն։
 
Երեխայի մայրիկի խոսքով՝ իր բալիկի դժվարությունը շարժիչ ուժ դարձավ, որ մասնագիտանա խնդրի լուծման մեջ, իսկ կենտրոնն իր մոտեցմամբ և մեթոդաբանությամբ հնարավորություն տվեց վերապատրաստվելու և հիմա արդեն ինքն էլ թիմի անդամ է։
Հաճախելու օրվանից Մոնթեի մոտ հսկայական դրական աճ է գրանցվել։
 
«Կարող եմ վստահ ասել, որ հաղթահարված են դժվարությունները։ Շնորհակալ ենք կենտրոնի թիմին՝ իրենց աշխատանքի համար և մեր շատ սիրելի ընկեր Լիանային։
Սիրում ենք «Ոսկեփորիկ»-ը։ «Ոսկեփորիկ»-ը Մենք ենք»,- ընդգծում է մայրիկը։
 
Մենք ուրախ ենք ականատես լինելու Մոնթեի հաջողություններին՝ դառնալով այդ ընթացքի մի մասնիկը։