«Հոգեխնամք/խմբային թերապիա» հասկացությունը ներառում է մեծ թվով տարբեր միջամտություններ, որոնք կարող են կենտրոնանալ հատուկ խնդիրների կառավարման, վարքային և ճանաչողական հմտությունների ձեռքբերման կամ բուն խմբի փորձի սոցիալական օգուտների վրա:
 
«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը 2022 թվականի սկզբից մեկնարկել է «Հոգեխնամք» խմբային թերապիան թե’ Եղեգնաձորի մասնաճյուղի, և թե’ Մարտունու տարածաշրջանի շահառու երեխաների մայրերի համար:
 
Հանդիպումների նպատակն է՝ հոգեբանական աջակցությունը մայրիկներին, սթրեսի թոթափումը, մայրիկների անձնական աճն ու կուռ համայնքի ձևավորումը:
Հոգեխնամքի թերապևտիկ գործընթացը օգնում է հաղթահարել դժվարությունները, ավելի ուժեղ է դարձնում ծնողներին` նպաստելով ուժեղ ծնող-ուժեղ երեխա բանաձևի իրականացմանը։
 
Արտիսիմո ՀԿ-ն փոքր ներդրում է ստացել VIA Fund-ից՝ Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների առաջին ներդրումային ֆոնդից։ Ներդրման շնորհիվ Արտիսիմոն իրականացնում է «Հոգեխնամք» խմբային թրենինգների և թերապիաների շարքը 40 շահառու երեխաների մայրերի հետ։
 
VIA Ֆոնդը գործարկվել է Impact Hub YerevanI-ի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի կողմից Իմփաթք Հաբ Երևանի հետ համատեղ։