Homeland Development Initiative Foundation - HDIF-ի և «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի համագործակցության մասին. Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամը (HDIF) հիմնադրվել է 2013թ.-ին: Այն հասարակական կազմակերպություն է, որը ծնվել է Homeland Crafts նախագծի շրջանակներում, որը հիմնադրվել է Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Սըր Թիմոթի Սթրեյթի կողմից։ Հիմնադրամը հիմնվել է մեկ առաքելությամբ՝ ողջ Հայաստանում ընդլայնել կանանց իրավունքներն ու հնարավորությունները՝ օգտագործելով ավանդական այնպիսի արհեստներ, ինչպիսին ձեռագործ աշխատանքներ ստեղծելն է։ Ընկերության արտադրական գործընկերները Հայաստանի ավելի քան 15 համայնքներից են, սոցիալական բարդ պայմաններում գտնվող կանայք, որոնց հիմնադրամը սովորեցնում է գործել հելյունով և շյուղերով, իսկ ստեղծված աշխատանքները գտնում են իրենց գնորդներին Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Նրանք արտադրում են բարձրորակ ապրանքատեսակներ՝ անզուգական վարպետությամբ և տաղանդով: Այսօր հիմադրամը ունի 235 արտադրող և իրենց առջև նպատակ են դրել 2024թ․-ին այդ թիվը հասցնել հազարի, որպեսզի այդպիսով կարողանան ընդլայնել իրենց ազդեցության շրջանակը։ HDIF-ի և «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի համագործացությունը սկսվեց 2019 թվականին։ Երկուսին միավորող դարձավ Իմփաքթ Հաբը, որի անդամ է նաև Սըր Թիմոթի Սթրեյթը։ Համագործացության անմիջական շահառուն դարձան ոսկեփորիկների ծնողները, հարազատներն ու բարեկամները։ Միավորելով մի կողմից հիմադրամի նպատակը, մյուս կողմից «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի առաքելությունը՝ նպաստելու երեխայի զարգացմանը ու սոցիալականացմանը, որոշվեց կանանց սովորեցնել գործել, ընդ որում երեխաների համար տեղական արտադրության խաղալիքներ, որը դուրս եկավ միջազգային շուկա։ HDIF-ի հետ համագործակցության ամենակարևոր ասպեկտը դարձավ հենց միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունը։ Համագործակցության ընթացքում ստեղծելով բարձրորակ արտադրանք, շարունակաբար ձեռքի աշխատանք կատարելով ու ինքնակազմակերպվելով՝ առաջ եկավ գաղափար՝ աշխարհին ներկայանալու սեփական արտադրանքով։ Ընդ որում այն լինելու էր զարգացնող էկո խաղալիքների տեսքով։ 2020 թվականի սարսափելի պատերազմը ևս մեկ քայլով մոտեցրեց գաղափարի իրագործմանը։ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը, սպասարկելով արցախից տեղահանված մոտ 200 երեխայի, տեսնելով՝ ինչպես են ծնողները կորցնում իրենց զավակներին, գտնվելով հոգեբանական ծանր վիճակում` ինքնակազմակերպվեց։ Որոշեցինք արդեն ունեցած դիսցիպլինար մեթոդի մեջ, որը ձևավորվել էր շարունակաբար ձեռքի աշխատանք կատարելու արդյունքում, ներգրավվել այս կանանց, և նման ստեղծագործական թերապիայի արդյունքում էլ ծնվեց զինվորների համար տաք գլխարկներ գործելու գաղափարը։ Վերադառնալով HDIF-ի հետ համագործակցությանը, պետք է նշել, որ այն կկրի շարունակական բնույթ, գուցե այլ ծավալով և մասշտաբով։ Մենք առավելապես շնորհակալ ենք հիմնադրամին սեփական արտադրանքով հանդես գալու համար ազդակ լինելու, հարթակ, միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն տալու համար։