Արվեստը դռներ է բացում

«Արվեստը դռներ է բացում» ինտեգրման ծրագիր, որն իրականացնում է առանձնահատուկ երեխաների ինտեգրումը հասարակության մեջ

Հոգեխնամք

«Հոգեխնամք» - Հոգեխնամք/խմբային թերապիա հասկացությունը ներառում է մեծ թվով տարբեր միջամտություններ, որոնք կարող են կենտրոնանալ հատուկ խնդիրների կառավարման, վարքային և ճանաչողական հմտությունների ձեռքբերման կամ բուն խմբի փորձի սոցիալական օգուտների վրա:

Անընդհատ սեր

«Անընդհատ սեր» ծրագիրը միտված է ծնողների գիտելիքների բարելավմանը՝ իրենց երեխաների խնամքի վերաբերյալ

Ինտենսիվ ծրագիր

«Ինտենսիվ ծրագիր» - թերապևտիկ ծրագիր մինչև 5 տարեկան աուտիստիկ ախտանիշեր ունեցող երեխաների և իրենց ծնողների համար, որի շրջանականերում իրականացվում է զգայական ինտեգրում և ծնողակենտրոն խորհրդատվություն, թերապևտիկ հնարքների ուսուցում և կիրառում։

Ոսկե փեթակ

«Ոսկե փեթակ» սոցիալական ձեռներեցությունը, որի արտադրանքը` ձեռագործ խաղալիքները, պատրաստվում է ՀՀ մարզերում՝ առանձնահատուկ երեխաների մայրիկների ձեռքերով։