Աքսաննա Եգորյանը «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն է այցելել 2019 թվականից։ Ծնված օրվանից երեխան ունեցել է քայլքի հետ խնդիրներ։ Երեխայի մայրը՝ Աստղիկ Դավթյանը հիշում է՝ 9 տարի շարունակ այցելել են տարբեր կենտրոններ, բայց ապարդյուն, անգամ երեք տարի դադարեցրել են կենտրրոններ այցելելը՝ մինչև «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասին իմանալը։ Կենտրոն, որը վերականգնեց իրենց հավատը, տվեց ուժ և առաջ գնալու ձգտում։ Ահա՝ ինչպես է երեխայի մայրը նկարագրում իրենց անցած դժվարին, բայց հաջողությամբ լի ուղին.
««Ոսկեփորիկ»-ը մեզ տվեց ուժ և առաջ գնալու ձգտում: 3 տարի շարունակ Աքսաննաս պայքարեց ու պայքարեց ու այդ պայքարի արդյունքում դարձավ լրիվ ինքնուրույն, համարձակ, ուժեղ, պայքարող և ձգտող այնպիսի աղջիկ, որին ես ինքս չէի հավատում:
Աքսաննաս ունի մի ցանկալի երազանք՝ դառնալ հոգեբան, որպեսզի օգնի այլ երեխաների: Ես շատ վստահ հավատում եմ, որ իմ երեխան «Ոսկեփորիկ»-ի օգնությամբ կհասնի նպատակին»:
![](https://www.artissimo.am/wp-content/uploads/2023/03/326733889_556048589882442_2856786045104728168_n-769x1024.jpg)
![](https://www.artissimo.am/wp-content/uploads/2023/03/326468924_2531528833654980_1384933650265701763_n.jpg)
![](https://www.artissimo.am/wp-content/uploads/2023/03/326754070_519649163350411_5213277148743702488_n.jpg)
![](https://www.artissimo.am/wp-content/uploads/2023/03/327037893_676208764293017_6947924375160628382_n-769x1024.jpg)