Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Արտիսիմո» ՀԿ-ի կազմակերպած հերթական անվճար բժշկական հետազոտությունը՝ հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար։
 
Հետազոտությունն իրականացվեց Մարտունի և Եղեգնաձոր քաղաքների բժշկական կենտրոններում՝ տարածաշրջանների համանման խնդիրներ ունեցող երեխաների համար՝ Wigmore Women’s and Children’s Hospital ժամանակակից բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների՝ բժիշկ օրթոպեդների կողմից:
 
Շուրջ 50 երեխա հնարավորություն ունեցավ հետազոտվելու։ Կատարված հետազոտությունների հիման վրա կիրականացվի երեխաների հետագա բուժումը: Խորին շնորհակալություն ենք հայտնում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անձնակազմին, ովքեր շարունակում են սատար կանգնել մեր երեխաներին:
 
Շնորհակալություն ենք հայտնում նաև Մարտունու Բժշկական Կենտրոնին և Եղեգնաձորի Բժշկական Կենտրոնին՝ մշտապես մեր կողքին լինելու համար։