Ալյանա Սարգսյանը ծնվել է 2017 թ.-ի դեկտեմբերի 29-ին, Վայոց Ձոր մարզի Գլաձոր համայնքում։ Նա ընտանիքում առաջին և սպասված երեխան է։ Սկզբնական շրջանում Ալյանայի զարգացումն ընթացել է բնականոն։ Երկուս ու կես տարեկան հասակում ընտանիքի անդամները նկատել են, որ երեխան դժվարանում է քայլել։
2021թ․-ի սեպտեմբերից երեխան հաճախել է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի Եղեգնաձորի մասնաճյուղ, ստացել վերականգնողական բուժում` ֆիզիոթերապիա։
«Այդ ընթացքում մենք քայլքի դրական փոփոխություն ունեցանք։ Այնտեղ ձեռք բերեցինք շատ ընկերներ, մեր առօրյան անցնում է շատ ջերմ մթնոլորտում»,-նշում է երեխայի մայրիկը։
Նա պատմում է, որ կենտրոն հաճախելիս հասկացել են` պետք է նաև լոգոպեդի միջամտություն՝ խոսքի զարգացման հետ կապված։ Մայրիկն ուրախությամբ արձանագրում է, որ երեխան այսօր խոսում է, երգում, նախադասություններ կազմում։
Ալյանան շարունակում է հաճախել «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն, մասնակցում միջոցառումներին
Մենք ուրախ ենք ականատես լինելու իր հաջողություններին՝ դառնալով այդ ընթացքի մի մասնիկը։
![](https://www.artissimo.am/wp-content/uploads/2023/03/327722630_727641042063634_7609470847578182462_n-1024x768.jpg)
![](https://www.artissimo.am/wp-content/uploads/2023/03/327726559_595244549090401_5350816311343871851_n-1024x768.jpg)
![](https://www.artissimo.am/wp-content/uploads/2023/03/323091027_1253950015511965_8075914519383731080_n-1024x768.jpg)
![](https://www.artissimo.am/wp-content/uploads/2023/03/Untitled-design-4-1024x768.jpg)