«Արվեստը դռներ է բացում» ինտեգրման ծրագրի շրջանակում «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը ստեղծել է #ՈսկեԹատրոն, որն էլ օրերս բեմադրեց և ներկայացրեց Հովհաննես Թումանյանի «Ծիտը» ներկայացումը։
Ներկայացման գլխավոր դերակատարները կետրոնի մասնագետներն ու սաների մայրիկներն էին, ովքեր իրենց մասնակցությամբ փոքրիկ հանդիսատեսին պարգևեցին ոչ միայն հաճելի և դրական էմոցիաներով լցված ժամանց, այլև հավատարիմ մնալով կենտրոնի հիմնական գաղափարին՝ մասնագետները, ինտեգրվելով դերասանական կյանք, իրենց սեփական օրինակով ներկայացրեցին, թե ինչպես անկաշկանդ դրսևորել հույզերն ու էմոցիաները։
![](https://www.artissimo.am/wp-content/uploads/2023/03/335522180_786931279526210_7180402439820530001_n-1024x683.jpg)