Դևելոփ Արմենիա

«Օգնության կափարիչ» Ցանկանում ենք ներկայացնել ձեզ մեր համագործակցություններից մեկը, որն իրականացնում ենք «Դևելոփ Արմենիա» -ի հետ։ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի փոքրիկների հետ միասին հավաքում ենք շշերի խցաններ, որի հանձնման արդյունքում ստացված գումարով «Դևելոփ Արմենիա»-ն հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար ձեռք է բերում քայլակներ և այլ անհրաժեշտ պարագաներ։ «Դևելոփ Արմենիա»-ի «Օգնության կափարիչ» սոցիալական ծրագրի շրջանակում մեր երկու կենտրոնների համար արդեն իսկ ձեռք են բերվել ետնաքայլակներ, որոնց շնորհիվ հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաները բարելավում են իրենց քայլքը։ Ծրագիրը շարունակական բնույթ է կրում և հավատացած ենք, որ այս նախաձեռնության և յուրաքանչյուրիս ներգրավվածության շնորհիվ կկարողանանք ձեռք բերել տարբեր անհրաժեշտ սարքավորումներ, որոնք կնպաստեն երեխաների վերականգնմանը։