Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։
Ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո։ «Արտիսիմո» ՀԿ-ն անմասն չմնաց ևս մեկ եկեղեցական տոնի նշումից․ տոն, որը սիրված ու սպասված է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի կողմից։
 
Հուլիսի 19-ին Մարտունիի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում կազմակերպվել էր միջոցառում՝ ծանոթացնելու երեխաներին ու ծնողներին Վարդավառի տոնի հիմնական հանգույցի՝ Խնդումի արարողությոան հետ՝ իր ծեսերով և պարերով։
 
Ընդ որում Խնդումի արարողությունն ունեցել է նախապատրաստական ժամանակաշրջան։ Կանայք և աղջիկները, մինչև Վարդավառ, մի կլոր զամբյուղի կամ ամանի մեջ ցորեն կամ գարի են աճեցրել։ Տոնի օրը կեսօրից հետո նրա կենտրոնում խաչաձև փայտ են տնկել, ապա այն զարդարել մանր վարունգներով, խնձորներով ու վարդերով։
 
Մեզ մոտ միջոցառումը գերհագեցած էր, երեխաները ծանոթացան հայկական ավանդույթին ու տոնի ևս մեկ կարևոր խորհուրդին, իրենց ձեռքերով խաչաձև փայտը տնկեցին, զարդարեցին։ Օրն անցավ հայկական երգերի ու պարերի ներքո․ ոսկեփորիկները իսկապես երջանիկ էին, ժպտում էին, երգում ու պարում։ Եվս մեկ ստացված օր կմնա բոլորիս հուշերում։