Եղեգնաձորի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնն այժմ ունի մանկական MetaGait սարքը՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
 
«Արտիսիմո» ՀԿ-ն տարիներ շարունակ համագործակցում է «ՔայլՏեք» ընկերության հետ, որը զբաղվում է վերականգնողական և օժանդակ սարքավորումների, նորարարական լուծումների ստեղծմամբ։
 
Համագործակցության շրջանակներում «ՔայլՏեք»-ը «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնին տրամադրել էր «Քայլաբեր» սարքը, որն իրականացնում է քայլքի ամբողջական իմիտացիա, և շարժի մեջ են լինում բոլոր այն մկանները, որ քայլելիս ակտիվանում են՝ վերականգնելով քայլքի ֆունկցիան, կանխելով կամ բացառելով հաշմանդամության հետ զուգահեռ զարգացող ավելի քան 30 հիվանդություններ ու սրացումներ։
 
Այսօր արդեն «Քայլաբեր»-ին փոխարինելու է եկել մանկական MetaGait-ը, որի վրա առկա սենսորները երեխայի կատարած քայլը սինխրոնիզացված տեղափոխում են խաղի մեջ, որին նա կարողանում է հետևել իր դիմաց դրված էկրանի միջոցով։
 
Սարքը միտված է համադրելու վերականգնողական բուժումը խաղային մեթոդների հետ՝ այդպիսով ոչ միայն ուղեղի վրա ազդեցություն գործելու միջոցով էլ ավելի արդյունավետ դարձնելով բուժումը, այլև վերածելով այն ուսուցողական գործընթացի և ժամանցի։
 
«Արտիսիմո» ՀԿ-ն շնորհակալ է սիրելի գործընկերոջը «ՔայլՏեք» ընկերությանը, հաշմանդամություն ունեցող երեխաների՝ հասարակության մեջ ինտեգրման ճանապարհին առավ