Մայիսի 22-ին Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն-ւմ տեղի ունեցավ «Արտիսիմո» ՀԿ-ի կազմակերպած սեմինարը «Խոսքի զարգացումը 0-1 տարեկան հասակում» թեմայով։
 
Սեմինարն անցկացրեց «Խնամք ոչ ֆորմալ կրթության հարթակ»-ի ղեկավար, «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մենթոր, լոգոպեդ, զգայական ինտեգրման մասնագետ Մերի Ֆահրադյանը։
 
Սեմինարին մասնակցում էին «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի շահառու երեխաների ծնողները:
Կարևորելով երեխայի խոսքի զարգացումը և դրանում ծնողի ներգրավվածությունը, քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, ծնողներին հետաքրքրող հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։
 
Եվս մեկ անգամ մասնագետը ներկայացրեց խոսքի բնականոն զարգացման փուլերը, վերջինիս կարևորությունը:
Երեխայի խոսքի զարգացման ամենաարդյունավետ ձևը հաղորդակցումն է արտաքին աշխարհի հետ: Երեխայի ցանկացած գործունեության ժամանակ պետք է քաջալերել նրա արտահայտվելու և խոսելու ցանկությունը, հնարավորություն տալ երեխային ազատ, անկաշկանդ շփվելու:
 
Շնորհիվ սեմինարի` ծնողներն ամրապնդեցին իրենց գիտելիքները երեխաների խոսքի զարգացման վերաբերյալ, պատրաստակամություն հայտնեցին կիրառելու ստացված գիտելիքները։
.