Ես՝ Նանա Հայրապետյանս, տասնվեց տարեկան եմ։ Փոքր ժամանակ չէի կարողանում բոլորի պես գեղեցիկ քայլել։ Մի քանի կենտրոններ այցելելով՝ հույսս կորցրել էի։
 
2019 թ-ից հաճախել եմ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն։ Իմ սիրելի թերապիստների շնորհիվ վիճակս սկսեց բարելավվել։ Ունեցել եմ երկու վիրահատություն։ Վիրահատությունս կատարվել է Ուիգմոր Քլինիք ժամանակակից բժշկական կենտրոնում, իմ շատ սիրելի բժիշկ Ադի Մհոյանի կողմից։ Տեսնելով իր աշխատանքը՝ ցանկություն հայտնեցի մեկ անգամ աշխատել իր հետ։ Ուզում եմ դառնալ բժշկուհի՝ մանկական օրթոպեդ, որպեսզի օգնեմ շատ հիվանդ երեխաների։
 
Նանայի մոտ ախտորոշվել էր մանկական ուղեղային կաթված։ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն այցելելուց ի վեր՝ երեխան ստացել է վերականգնողական բուժում, վիրահատվել է։ Ուրախ ենք դառնալու իր առաջընթացի մի մասնիկը։