Արվեստը դռներ է բացում 2019. արվեստանոց 2

Հեքիաթ է մանուկների աշխարհը, և կախարդական է ամենն, ինչ կատարվում է նրանց շուրջ և նրանց մասնակցությամբ։ Այս միտքը հերթական անգամ իր ապացույցն ունեցավ «Արվեստը դռներ է բացում» ծրագրի թվով 2 «Արվեստանոց»-ի ժամանակ, որը կայացավ մարտի 30-ին Մարտունու Մշակույթի տանը։ «Արվեստանոց»-ին մասնակցեցին թվով 150՝ «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի շահառու ԿԱՊԿՈՒ և

«Արվեստը դռներ է բացում» 2019 թ.

«Արտիսիմո» ՀԿ-ն և «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամը՝ արդյունավետ ամփոփելով 2018 թվականը, 2019-ի փետրվարի մեկից կրկին մեկնարկեցին «Արվեստը դռներ է բացում» հատուկ ծրագիրը, որին այս անգամ էլ մասնակցելու են ԿԱՊԿՈՒ և տիպիկ երեխաներ Մարտունի քաղաքից և Մարտունու տարածաշրջանից:

«Արվեստը դռներ է բացում» 2018 թ.

2018 թվականի հուլիսի 17-ին «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնում մեկնարկել է «Արտիսիմո» ՀԿ-ի և «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի «Արվեստը դռներ է բացում» հատուկ ծրագիրը, որի նպատակն էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք  ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ՝ ամենաանկեղծ և ամենաարդյունավետ գործիքի՝ արվեստի միջոցով: Ծրագրի շրջանակներում բազմաթիվ ԿԱՊԿՈՒ և տիպիկ երեխաներ մասնակցել են տարատեսակ

«Լապտերներ»-ն իբրև վարպետներ

«Լապտերներ» նախագծի 4 նկարիչ  Հասմիկը, Մարին, Նարեկն ու Մհերը 2017 թվականի իրենց աշնանային արձակուրդը սկսեցին կարևոր առաքելությամբ՝  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի 3-5 տարեկան սաների համար անակնկալ պատրաստել: «Ոսկեփորիկ»-ի մի պատի վրա նրանք պատկերեցին իրենց երևակայության մեջ ստեղծված աշխարհը, ուր ապրում է ջերմ արևը, անսահման սերը,

«Ոսկեփորիկ»-ի բացումը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնն իր դռները բացել է 2017 թվականի հոկտեմբերի 5-ին: Կենտրոնն իրականացնում է իր հեղինակային կրթական ծրագիրը, որն ուղղված է տարիքային տարբեր խմբերի երեխաների ընդհանուր գեղագիտական դաստիարակությանը և ներառում է երաժշտության, կերպարվեստի, թատերական, լրագրողության, կինոյի, ազգագրության, առողջ ապրելակերպի և բնապահպանության ընդհանրական դասեր և հանդիպումներ։