«Անընդհատ սեր» հատուկ ծրագիրն իր բարի ընթացքի մեջ է: Փետրվարի 4-ին բացված վերականգնողական սենյակն արդեն փետրվարի 5-ից ընդունում է Մարտունի քաղաքի և Մարտունու տարածաշրջանի 56 բալիկի՝ իրենց մայրիկների գլխավորությամբ: Ծրագրի գերնպատակն է մայրիկների գիտելիքների բարձրացումը երեխաների խնամքի վերաբերյալ: ԿԱՊԿՈՒ երեխաները մասնակցում են ֆիզիոթերապիայի սեանսների, որոնք վարում են Տաթևիկ Պետրոսյանը և Կարինե Բաղդասարյանը: Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տեղային մասնագետներն անընդհատ կապի մեջ են Երևանից Մարտունի ժամանող մասնագետների հետ: