«Արտիսիմո» մշակութային ՀԿ-ի և ԱՄՆ «Խաղաղության կորպուս»-ի համատեղ աշխատանքի և Մարտունու համայնքապետարանի և անհատ բարերաների աջակցության շնորհիվ ծնվեց «Անընդհատ սեր» ծրագիրը, որի շրջանակներում փետրվարի 4-ին Մարտունի քաղաքում իր դռները բացեց վերականգնողական կենտրոն, որտեղ 3 ամսվա ընթացքում տարատեսակ թերապիաներ են անցնելու Մարտունու տարածաշրջանի 56 ԿԱՊԿՈՒ երեխա:

Տարածաշրջանի առաջին վերականգնողական կենտրոնն ապահովված է անհրաժեշտ պայմաններով և սարքավորումներով, ինչպես նաև համալրված լավագույն մասնագետներով, ովքեր աշխատելու են ոչ միայն երեխաների, այլ նաև իրենց ծնողների հետ՝ նպատակ ունենալով բարելավել երեխաների առողջական վիճակն ու խնամքը, զարգացնել ակտիվությունը և նպաստել նրանց՝ հասարակությունում ինտեգրմանը:

Անխնա ջանքեր, անվերջ հոգատարություն, անսպառ հույզեր, անընդհատ սեր. այս ամենն է հիմքը մեր կենտրոնի արդյունավետ աշխատանքի: