Խաղաղության հրեշտակներ

Խաղաղության հրեշտակները «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների ձեռքերով պատրաստված արվեստի փոքրիկ գործեր են: Խաղաղության՝ քանի որ այս հրեշտակների ստեղծելուն նվիրված ամեն օր երեխաները ճանաչում են իրար, խաղաղեցնում շուրջը հավաքված մարդկանց, և, իհարկե, խաղաղվում են հենց իրենք: Հրեշտակագործության (այսպես է կոչվում հրեշտակների կերտման և նկարազարդման ընթացքը)

Աջակցություն մոռացված երեխաներին

Ապրիլի 19-ին կայացավ «Արտիսիմո» մշակութային ՀԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հիմնադրված «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի գործունեությունը ներկայացնող առաջին մեծ միջոցառումը Երևանում: Երեկոն, որը կրում էր «Աջակցություն մոռացված երեխաներին» խորագիրը, նպատակ ուներ ո՛չ միայն ներկայացնել կենտրոնի գործունեությունը և երկու տարվա ընթացքում ունեցած արդյունքներն ու հաղթանակները, այլ նաև ձեռքբերել նոր աջակիցներ և

Արվեստը դռներ է բացում 2019. արվեստանոց 2

Հեքիաթ է մանուկների աշխարհը, և կախարդական է ամենն, ինչ կատարվում է նրանց շուրջ և նրանց մասնակցությամբ։ Այս միտքը հերթական անգամ իր ապացույցն ունեցավ «Արվեստը դռներ է բացում» ծրագրի թվով 2 «Արվեստանոց»-ի ժամանակ, որը կայացավ մարտի 30-ին Մարտունու Մշակույթի տանը։ «Արվեստանոց»-ին մասնակցեցին թվով 150՝ «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի շահառու ԿԱՊԿՈՒ և

Արվեստը դռներ է բացում 2019. արվեստանոց 1

Արդեն մեկ ամիս է, ինչ «Արվեստը դռներ է բացում» ինտեգրման ծրագիրն իր բարի ընթացքի մեջ է: Հետամուտ լինելով դեռ 2018-ին մեկնարկած այս ծրագրի նպատակներին և արդյունքներին և շարունակելով արդեն բարի ավանդույթ դարձած «Արվեստանոց»-ները, ձմռան վերջին օրը «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի շահառու ԿԱՊԿՈՒ և կամավոր բալիկները, ինչպես նաև այլ կրթական հաստատությունների

«Անընդհատ սեր». ընթացք

«Անընդհատ սեր» հատուկ ծրագիրն իր բարի ընթացքի մեջ է: Փետրվարի 4-ին բացված վերականգնողական սենյակն արդեն փետրվարի 5-ից ընդունում է Մարտունի քաղաքի և Մարտունու տարածաշրջանի 56 բալիկի՝ իրենց մայրիկների գլխավորությամբ: Ծրագրի գերնպատակն է մայրիկների գիտելիքների բարձրացումը երեխաների խնամքի վերաբերյալ: ԿԱՊԿՈՒ երեխաները մասնակցում են ֆիզիոթերապիայի սեանսների, որոնք վարում են Տաթևիկ Պետրոսյանը և

«Անընդհատ սեր»

«Արտիսիմո» մշակութային ՀԿ-ի և ԱՄՆ «Խաղաղության կորպուս»-ի համատեղ աշխատանքի և Մարտունու համայնքապետարանի և անհատ բարերաների աջակցության շնորհիվ ծնվեց «Անընդհատ սեր» ծրագիրը, որի շրջանակներում փետրվարի 4-ին Մարտունի քաղաքում իր դռները բացեց վերականգնողական կենտրոն, որտեղ 3 ամսվա ընթացքում տարատեսակ թերապիաներ են անցնելու Մարտունու տարածաշրջանի 56 ԿԱՊԿՈՒ երեխա: Տարածաշրջանի առաջին վերականգնողական կենտրոնն ապահովված

«Արվեստը դռներ է բացում» 2019 թ.

«Արտիսիմո» ՀԿ-ն և «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամը՝ արդյունավետ ամփոփելով 2018 թվականը, 2019-ի փետրվարի մեկից կրկին մեկնարկեցին «Արվեստը դռներ է բացում» հատուկ ծրագիրը, որին այս անգամ էլ մասնակցելու են ԿԱՊԿՈՒ և տիպիկ երեխաներ Մարտունի քաղաքից և Մարտունու տարածաշրջանից:

«Արվեստը դռներ է բացում» 2018 թ.

2018 թվականի հուլիսի 17-ին «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնում մեկնարկել է «Արտիսիմո» ՀԿ-ի և «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի «Արվեստը դռներ է բացում» հատուկ ծրագիրը, որի նպատակն էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք  ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ՝ ամենաանկեղծ և ամենաարդյունավետ գործիքի՝ արվեստի միջոցով: Ծրագրի շրջանակներում բազմաթիվ ԿԱՊԿՈՒ և տիպիկ երեխաներ մասնակցել են տարատեսակ