«Լապտերներ» նախագծի անցած տարիների ստեղծագործական ընթացքը երեխաների ապագայի հիմքն է դառնում։ Գիտակցելով, որ դեռ մեծ ճանապարհ ունեն անցնելու, սովորելու, կրրթվելու և զարգանալու իրենց ընտրած մասնագիտության մեջ, հենց իրենք են նախաձեռնողը համատեղ աշխատանքի այլ փոքրիկների հետ, ովքեր կարիք ունեն հմտանալու ընտրած արվեստի ուղղությունում։ Այդ իսկ պատճառով 2018 թվականի համար «Լապտերներ»-ն ընտրեցին «Երեխաները երեխաների համար» կարգախոսը։ Ողջ տարին ստեղծագործական ընթացքն անցավ այդ կարգախոսի ներքո։ Երեխաների համագործակցության արդյունքում մանկական անաղարտ միտքը՝ համեմված պրոֆեսիոնալ մոտեցմամբ, տվեց ցանկալի և շատ հետաքրքիր պտուղ։ Այդ համոզման ամենամեծ ապացույցը դարձավ դեպի 2018 թվականի օգոստոսին «Լապտերներ»-ի՝ Ստամբուլ կատարած շրջագայությունը։ Երկու շաբաթ հյուրընկալվելով Քինալիադա կղզու «Կազդուրման կայան» ամառային ճամբարում՝ փոքրիկ երաժիշտներն այնտեղ հանգստացող հայորդիներին ներկայացրեցին անաղարտ հայկական երաժշտությունը, շփվեցին, միասին ստեղծագործեցին, աշխատեցին և ներկայացան երեք համերգով։

“Լապտերներ”-ը շարունակում են իրենց ընթացքը. երեխաները երեխաների համար դեռ բազում անելիքներ ունեն։