«Լապտերներ» նախագծի 4 նկարիչ  Հասմիկը, Մարին, Նարեկն ու Մհերը 2017 թվականի իրենց աշնանային արձակուրդը սկսեցին կարևոր առաքելությամբ՝  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի 3-5 տարեկան սաների համար անակնկալ պատրաստել:

«Ոսկեփորիկ»-ի մի պատի վրա նրանք պատկերեցին իրենց երևակայության մեջ ստեղծված աշխարհը, ուր ապրում է ջերմ արևը, անսահման սերը, համերաշխ ընտանիքն ու անկեղծ ընկերությունը։ Ոսկեփորիկների զարմանքից և հրճվանքից ոգևորված՝ «Լապտերներ»-ը վարեցին իրենց առաջին վարպետության դասը նրանց համար. սովորեցրին գուաշով աշխատելու կանոնները՝ հետևելով և ուղղորդելով նրանց: «Լապտերներ»-ը հագեցած և գեղեցիկ օր վայելեցին «Ոսկեփորիկ»-ում, տեսան Սևանի ոսկե աշունը, աղոթեցին Հայրավանքում և զգացին մանուկներին գիտելիքներ և սեր փոխանցելու բերկրանքը։