2016 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան ընդառաջ, «Լապտերներ»-ը Հյուսիսային պողոտայում ֆլեշ մոբ էին կազմակերպել: Պատահական անցորդների, երևանցիների և արտերկրից ժամանած հյուրերի ջերմ ընկերակցությամբ նկարիչ և երաժիշտ «Լապտերներ»-ն իրենց արվեստի միջոցով ձոնում էին մեր հնամենի հայրենիքի երիտասարդ անկախությունը՝ երաժշտության և իր հնչյունների ներքո ծնված և մանկական անկեղծ հույզերով լի մի մեծ կտավի միջոցով: