2016 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահը ողողված էր «Լապտերներ»-ի լույսով ու ջերմությամբ: Կայացավ «Լապտերներ» նախագծի Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ, ազատ մանկություն» խորագրով առաջին միջոցառումը՝ ցուցահանդեսը: Թվով 8 լապտերներ՝ նկարիչներ Հասմիկը, Արսենը, Մարին, Նանեն, Լուսինեն, Նարեկը, Անահիտն ու Մհերը ներկայացան իրենց ուրույն, ազնիվ ու անաղարտ արվեստով: Լեփ-լեցուն ցուցասրահում ելույթ ունեցան երաժիշտ «Լապտերներ»-ը՝ իրենց կատարումները նվիրելով նկարիչների աշխատանքներին: