2016 թվականի Հուլիսի 8-ին «Լապտերներ»-ը հյուրընկալվել էին կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաեստրո Արեգ Լուսինյանի տանը: Լուսավոր ու ջերմ, հագեցած կյանքի ընթացքում ստեղծած հարուստ ստեղծագործական ժառանգությամբ՝ փոքրիկ թանգարան հիշեցնող տանը «Լապտերներ»-ը ուշադրությամբ լսեցին Մաեստրոյին, ով պատմեց իր կյանքի հետաքրքիր ու նշանակալից դրվագների մասին, խոսեց իր՝ որպես կոմպոզիտորի կայացման ճանապարհի կարևոր իրադարձությունների ու մարդկանց հետ հանդիպումների մասին, մարդկանց, ովքեր արժեքավոր հետք են թողել իր ստեղծագործական ուղու վրա:

Երաժիշտ «Լապտերներ»-ը իրենց կատարումներով ուրախացրեցին Արեգ Լուսինյանին, իսկ նկարչուհի Նանեն նվիրեց Մաեստրոյի ծննդավայրի՝ Ախալցխայի Սբ. Նշան եկեղեցու փոքրիկ գծանկարը: Մաեստրոն նույնպես երեխաների համար անվանական նվերներ էր պատրաստել իր մանկական երաժշտական գրքերից և ալբոմներից: