Շարունակելով 2016-ի արվեստանոցները, հունիսի 19-ին «Լապտերներ»-ը կրկին հրավիրել էին բոլոր երեխաներին իրենց հետ մասնակցելու նախագծի հերթական հանդիպմանը, որը վարել էին «Մասունք» ազգագրական երգի-պարի խմբի անդամները։ Այս անգամ բոլորին հյուրընկալել էր Ժողովրդական արվեստի թանգարանը, որտեղ ձեռագործ գորգերով ու կարպետներով շրջապատված մտերմիկ միջավայրում «Մասունք»-ը ներկայացրեց մոտեցող ամենասիրված տոներից մեկի՝ Վարդավառի ավանդական երգն ու պարը՝ «Թամզարա», «Խնդում», «Պուլպատիկին», «Կռնաբռնուկի» Կկոխ», «Վերվերի»:  

Երգերով, պարերով ու խաղերով հագեցած արվեստանոցի ընթացքում երեխաները սովորեցին, ապա երգեցին ու խաղացին մեր նախնիներից ժառանգված թվում է թե պարզ, սակայն խորիմաստ երգն ու պարը։