Մեր առաքելությունը

«Արտիսիմո» ՀԿ-ն ստեղծվել է 2017 թ. լուծելու տարատեսակ խնդիրներ՝ բնորոշ տվյալ տարածաշրջանին, օգտագործելով հզորագույն «գործիքի»՝ արվեստի բուժիչ,
կառուցողական, զարգացնող եւ կրթող գերուժը:

Արվեստը ստեղծագործական և արդյունավետ մթնոլորտ է ստեղծում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերը և հասարակական վերաբերմունքը փոխելու համար՝ առաջնահերթություն տալով հասարակության մեջ ինտեգրմանը, բարձրացնելով նրանց ինքնագնահատականը և աջակցելով ինքնարտահայտմանը:

Մեր առաքելությունն է փոխել հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերը և հանրային վերաբերմունքը և խթանել նրանց ինտեգրումը հասարակության մեջ։ Մենք նպատակ ունենք կրթական և տեղեկատվական գործունեության միջոցով: նվազեցնել խտրականությունը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ և ապահովել հասարակության հարգանքն ու հոգատարությունը «մյուսների» նկատմամբ։

Մեր տեսլականը

Շահառու երեխաները, ծանոթանալով արվեստի տարբեր տեսակներին և ընտրելով իրենց նախընտրած ուղղությունը, կշարունակեն ստեղծագործել և ավելի հետաքրքրվել արվեստով, ինչն էլ իր հերթին կնպաստի նրանց ընդհանուր գեղագիտական զարգացմանը։

Մեր տեսլականն է՝ փոխել հասարակության ընկալումը որոշակի արժեքների վերաբերյալ և հոգատարության հատուկ կարիքներ ունեցող երեխաներին տեսնել ինտեգրված, ընդունված և սիրված հասարակության բոլոր ոլորտներում։
6

Մեր թիմը