«Ոսկեփորիկ»-ը հայոց մշակույթի գանձարան է։ Այնտեղ ամբարված դարերի գիտելիքն ու իմաստությունը սիրով կիսելու նաև ստեղծագործելու ժամանակն է հիմա։ Ազգային զարթոնքի և արժեքների պահպանման համար, հնուց եկած ավանդույթների հենքի վրա նոր գիտելիքներով հարստանալու և «Ոսկեփորիկ» գանձարանը լցնելու համար այն պետք է լինի  ամենավստահելի ձեռքերում՝ մանուկների ձեռքերում։ Հատկապես այն մանուկների, ովքեր ունեն անսահման սիրո և անմացորդ տրվող հոգատարության կարիք։ Նրանց ձեռքերն ամենաամուրն, իսկ սրտերն ամենաբացն են։

«Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնը հիմնվել է 2017 թվականին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և իրականացնում է երեխաների ընդհանուր գեղագիտության զարգացման և հատուկ ծրագրեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

Փոքրիկ ափերը լայն բացած մանուկներ մեզ սպասում են Հայաստանի մյուս մարզերում․