«Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպությունը  ստեղծվել է 2017 թվականին՝ լուծելու տարատեսակ խնդիրներ՝ բնորոշ տվյալ տարածաշրջանին, օգտագործելով հզորագույն «գործիքի»՝ արվեստի բուժիչ, կառուցողական, զարգացնող և կրթող գերուժը: «Արտիսիմո»-ն արվեստ կերտելու և արվեստի միջոցով արժեք ստեղծելու և վերափոխելու, արվեստի հետ առնչվելու վայր է: Մեզ մոտ հանդիպում են նրանք, ովքեր գնահատում, կիսում և տարածում են մարդկային  ստեղծագործ մտքի գաղափարներն ու ուղերձները՝ նպաստելով համամարդկային արժեք ներկայացնող իրականացումներին: