«Լապտերներ»-ը լույս են, նաև ջերմություն՝ 5-15 տարեկան տաղանդավոր մանուկներ ամբողջ Հայաստանից։ Նրա ակունքներում 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախաձեռնված «100 լապտերիկներ» նախագիծն է, որի միջոցով 150 շնորհալի մանուկներ և պատանիներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից իրենց տաղանդով և ներկայացրած արվեստով վառեցին հիշատակի, ոգեկոչման և վերածննդի 100 լապտերիկներ՝ ցույց տալով աշխարհին, որ Ցեղասպանությունից 100 տարի անց հայի ստեղծարար գենը կենդանի է և շարունակում է վերածնվել և ստեղծագործել՝ ի արևշատություն Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայության:

Նախագծի մեկնարկը կայացավ «Նարեկացի» արվեստի միությունում՝ այնտեղ, որտեղ 2015-ին կյանքի կոչվեց «100 լապտերիկներ» լուսավոր նախագիծը:

Այժմ «Լապտերներ»-ը կայացած և շարունակվելու մեծ հեռանկարով նախագիծ է՝ լի բազում լուսավոր գաղափարներով և դրանց անպայման իրականություն դառնալու առհավատչյայով՝ ձեռքբերումներով և կատարված աշխատանքով։